ՀՍՀ/ԿՈՒԼՏՈՒՐԻԶՄ
ԿՈՒԼՏՈՒՐԻԶՄ (ֆրանս. culturisme, անգլ. physical cultur – մարմնի կուլտուրա), տարբեր ծանրություններով ֆիզիկական վարժությունների համակարգ, նպատակը մարդու մկանների զարգացումն է: Կ. լայն տարածում է ստացել XX դ. կեսերին: 1901–ից անցկացվում են տղամարդու մարմնի գեղեցկության մրցույթներ, իսկ 1950–ական թվականներից` աշխարհի ամենամյա չեմպիոնատներ: Կ–ին բնորոշ է մկանների ակտիվ «լցումը», որը հանգեցնում է դրանց անհամաչափ զարգացմանը: Մարզման հիմքում ընկած է «ֆլյաշինգի» երևույթը, որի դեպքում ավելանում է մկանների ծավալը, սակայն մարդը դրանից չի դառնում ճարպիկ, արագաշարժ, դիմացկուն: Ի տարբերություն մարզիկների, կուլտուրիստները չեն ձգտում բարձր սպորտային արդյունքների: 1946–ին կազմակերպվել է Կ–ի միջազգային ֆեդերացիա: Միջազգային օլիմպիական կոմիտեն չի ընդունում Կ. որպես մարզաձև, իսկ Կ–ի մրցույթները` որպես մարզական մրցումներ: ՍՍՀՄ–ում Կ. զարգացում չի ստացել:
