ՀՍՀ/ԿՈՒԼՏՈՒՐ–ԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՆՈՄԻԱ
ԿՈՒԼՏՈՒՐ–ԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՆՈՄԻԱ, XX դարի սկզբին ավստրիական սոցիալ–դեմոկրատիայի որոշ գործիչների առաջ քաշած ավստրոմարքսիզմի բաղադրիչ մասը կազմող օպորտունիստական ազգայնական տեսություն: Հավակնում էր ավստրո–հունգարական բազմազգ բուրժուա–ֆեոդալական պետության պայմաններում լուծել ազգային հարցը` առանց նրա սոցիալական հիմքերի վերացման: Աչքի ընկնող տեսաբաններս էին Կ. Ռենները և Օ. Բաուերը: Կ–ա. ա–ի հիմքը ազգի մասին սխալ տեսությունն է, ըստ որի ազգը միատեսակ մտածող և ընդհանուր ճակատագիր ունեցող մարդկանց միություն է: Կ–ա. ա–ի տեսության մեջ ազգը կտրվել է իր զբաղեցրած տարածքից, անտեսվել է նրա դասակարգային կազմը, մերժվել դասակարգային պայքարը: Կ–ա. ա. ազգային հարցի լուծումը հանգեցնում էր միայն մշակույթի, դպրոցի, լեզվի հարցերով սահմանափակված ազգային ինքնավարության նվաճման: Իրականում դա պրոլետարիատի ենթարկումն է բուրժուազիային, նրա մեկուսացումը և ըստ ազգային հատկանիշների բաժանումը: Վ. Ի. Լենինը 1913–14–ին գրած մի շարք աշխատություններում քննադատել է տեսության ավստ. և ռուս. կողմնակիցներին, ցույց տվել այդ տեսության սնանկությունը, ապացուցել, որ դրա պրոպագանդան նացիոնալիզմի նրբացրած քարոզ է: Հայ իրականության մեջ Կ–ա. ա. տեսության կողմնակիցներն էին «սպեցիֆիկները», դաշնակցականները և ուրիշներ: Հայ բուրժ. նացիոնալիստների դեմ մղած պայքարում խոշոր դեր է խաղացել Ս. Շահումյանի «Ազգային–կուլտուրական ավտոնոմիայի մասին» աշխատությունը:
Գրկ. Լենին 4. ի., Բանվոր դասակարգը և ազգային հարցը, Երկ., հ. 19: Նույնի, Թեզիսներ ազգային հարցի մասին, նույն տեղում: Նույնի, «Կուլտուր–ազգային» ավտոնոմիայի մասին, նույն տեղում: Նույնի, Քննադատական` դիտողություններ ազգային հարցի մասին, նույն տեղում, հ. 20: Նույնի, Նամակ Ս. Գ. Շահումյանին, 19 մայիսի, 1914, Երկ., հ. 35:
