Jump to content

ՀՍՀ/ԿՈՒԼՏՈՒՐ–ԼՈՒՍԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒԼՏՈՒՐ–ԼՈՒՍԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ, ՍՍՀՄ–ում միջոցառումների համակարգ, որը նպաստում է աշխատավորների կոմունիստական դաստիարակության, ընդհանուր կուլտուրական մակարդակի բարձրացման, ստեղծագործական ընդունակությունների զարգացման, ազատ ժամանակի կազմակերպման գործին: Կ–լ. ա. կոմունիստական կուսակցության և սովետական պետության, արհմիությունների, կոմերիտմիության գաղափարական գործունեության բաղկացուցիչ մասերից է: «Կ–լ. ա.» տերմինի տակ հասկացվում է ակումբային հիմնարկների, մասսայական գրադարանների, կուլտուրայի և հանգստի զբոսայգիների նպատակասլաց գործունեությունը: Թանգարանների, կինոթատրոնների, թատրոնների և կուլտուրայի այլ հիմնարկների, ինչպես նաև ռադիոյի և հեռուստատեսության աշխատանքներում կարևոր տեղ է հատկացվում Կ–լ. ա–ին: Վ. Ի. Լենինը բնորոշել է նրա գլխավոր խնդիրները և սկզբունքները, որոնք զարգացվել են կոմունիստական կուսակցության համագումարների և ՍՄԿԿ ԿԿ որոշումներում: 1920–ին ՌՍՖՍՀ Ժողկոմխորհի համակարգում ստեղծվել է Գլխավոր քաղաքական–լուսավորական կոմիտե (Գլխքաղլուս): Հետագայում, Կ–լ. ա–ի զարգացման և կատարելագործման, կուլտուր–լուսավորական բազմազան հիմնարկների ստեղծման կապակցությամբ, նրա ղեկավարման մեխանիզմը համապատասխանաբար փոփոխվել է: Ժողկոմխորհներում (ավելի ուշ միութենական հանրապետությունների լուսավորության մինիստրություններում) ստեղծվել են խրճիթ–ընթերցարանների, կուլտուրայի տների, գրադարանների վարչություններ: 1945–ից Կ–լ. ա–ի ղեկավարման գործը հանձնվել է միութենական հանրապետությունների Մինիստրների խորհուրդներին առընթեր հատուկ կոմիտեներին, իսկ 1953–ից` ՍՍՀՄ և միութենական հանրապետությունների կուլտուրայի մինիստրություններին: 1971–ին ՍՍՀՄ–ում գործել են 133 հզ. ակումբային հիմնարկ, 128,6 հզ. մասսայական գրադարան, 553 պրոֆեսիոնալ թատրոն, 1173 թանգարան, 157,1 հզ. կինոսարքավորում, 16 հզ. ժողովրդական համալսարան: «Գիտելիք» համամիութենական ընկերությունը և նրա բաժանմունքները, կոմերիտմիությունը և այլ հասարակական կազմակերպություններ, գրողների, կոմպոզիտորների, նկարիչների, կինեմատոգրաֆիստների միությունների պրոպագանդայի բաժինները, հանրապետական երգչախմբային, պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման ընկերությունները ևն ակտիվորեն մասնակցում են Կ–լ. ա–ներին: Կ–լ. ա–ի համար կադրեր են պատրաստում կուլտուրայի ինստ–ները, բարձրագույն մասնագիտական դպրոցները, կուլտուր–լուսավորական ուսումնարանները, գրադարանային տեխնիկումները (տես Կուլտուր–լուսավորական կրթություն) և մի շարք բուհերի հասարակական մասնագիտական ֆակուլտետները: Կ–լ. ա–ի տեսության և մեթոդիկայի մշակման համար 1969–ին Մոսկվայում կազմակերպվել է ՌՍՖՍՀ–ի կուլտուրայի մինիստրության կուլտուրայի ԳՀԻ: Բոլոր միութենական և ինքնավար հանրապետություններում, մարզերում և երկրամասերում գործում են կուլտուր–լուսավորական աշխատանքի մեթոդական կաբինետներ, ժող. ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության տներ: Կ–լ. ա–ի հարցերը լուսաբանվում են գլխավորապես «Սովետսկայա կուլտուրա» («Советская культура») թերթում, «Կուլտուրնո–պրոսվեստիտելնայա րաբոտա» («Культурно–просветительная работа»), «Կլուբ ի խուդոժեստվեննայա սամոդեյատելնոստ» («Клуб и художественная самодеятельность») և այլ հանդեսներում: