Jump to content

ՀՍՀ/ԿՈՒԼՏՈՒՐ–ՈՌՈԳԵԼԻ ՀՈՂԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒԼՏՈՒՐ–ՈՌՈԳԵԼԻ ՀՈՂԵՐ, կուլտուր–ջրարբի հողեր, տարածված են ջրովի երկրագործության հնագույն կենտրոններում: Անվանվում են նաև գորշ մարգագետնային ջրովի հողեր: Մեծ մասամբ զբաղեցնում են նախկին գետահովիտները, նրանց հնագույն դարավանդները կամ լճային ծագում ունեցող տարածքները: Ընդարձակ զանգվածներով տարածված են Միջին և Հարավ–Արևելյան Ասիայում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և այլուր: Անդրկովկասում հանդիպում են Կուր և Արաքս գետերի միջին և ստորին հոսանքների շրջանում, ՀՍՍՀ–ում` Արարատյան դաշտում: Բնութագրվում են հումուսի ցածր քանակով (1–2,5 պրոֆիլում հումուսանյութերի գրեթե հավասար տեղաբաշխմամբ, գենետիկական հորիզոնների թույլ զատորոշմամբ, կրազերծվածությամբ կամ կարբոնատների ոչ մեծ չափերի պարունակությամբ, երբեմն նաև ստորին շերտերի մնացորդային աղակալվածությամբ: Կ–ո. հ. ունեն ծանր մեխանիկական կազմ: Բերրի են, ճիշտ մշակության դեպքում ապահովում են կուլտուրաների բարձր բերք: