Jump to content

ՀՍՀ/ԿՈՒԼՏ ՈՒՉԴԵՐԵ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒԼՏ ՈՒՉԴԵՐԵ, գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում, շրջկենտրոնից հարավ–արևելք: Բնակչությունը` հայեր, ռուսներ: Սովետական տնտեսությունն զբաղվում է թեյի և ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ–կինո, առողջարան, բուժկայան: Հիմնադրել են Տրապիզոնի շրջանից եկած հայերը, 1884–ին: