Jump to content

ՀՍՀ/ԿՈՒԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒԿ (Cook) Ջեյմս (1728, Մարտոն–1779, Հավայի կղզի), անգլիացի ծովագնաց, շուրջերկրյա երեք արշավախմբի ղեկավար: Առաջին արշավախմբի ժամանակ (1768–71) այցելել է Տայիտի, հետազոտել Նոր Զելանդիան (բացահայտել նրա կղզային վիճակը) և հայտնագործել Ավստրալիայի ափերը: Երկրորդ արշավախմբի (1772–75) նպատակն էր փնտրել Հարավային մայր ցամաքը: Այդ ծովագնացությամբ Կ. հայտնաբերեց Նոր Կալեդոնիա, Նորֆոլկ, Հարավային Սանդվիչյան, Հարավային Ջորջիա կղզիները, նյութեր հավաքեց Օվկիանիայի և Ատլանտյան օվկիանոսի հվ. կղզիների մասին, բայց Հվ. մայր ցամաքը չգտնվեց: Երրորդ արշավախումբը (1776–1779), որը հանդերձավորվել էր Խաղաղ օվկիանոսի հս. մասերի «չհայտնաբերված» հողերը բռնագրավելու նպատակով, ավարտվեց Հավայան կղզիների հայտնաբերումով, որտեղ Կ. սպանվեց բնիկների հետ ունեցած ընդհարումների ժամանակ, իսկ արշավախումբը Ջ. Գորայի հրամանատարությամբ 1780–ին վերադարձավ Անգլիա: Կ–ի անունով են կոչվել 20–ից ավելի աշխարհագրական օբյեկտներ: