Jump to content

ՀՍՀ/ԿՈՒԿԻ ԿՂԶԻՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒԿԻ ԿՂԶԻՆԵՐ (Cook Islands), արշիպելագ Խաղաղ օվկիանոսում, Պոլինեզիայում: Վարչականորեն ենթարկվում է Նոր Զելանդիային: Կղզիներն ունեն հրաբխային և կորալային ծագում: Տարածությունը 240 կմ² է: Կլիման արևադարձային է, պասսատային: Զբաղվում են ձկնորսությամբ, կոպրայի, մարգարիտի, սադափի արդյունահանությամբ: Աճեցնում են բանան, նարինջ, անանաս: Հայտնագործել են անգլ. ծովագնաց Ջ. Կուկը (1773–74), Սուվորովի կղզին` ռուս ծովագնաց Մ. Պ. Լազարևը (1814):