ՀՍՀ/ԿՈՒՄ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՒՄ, քաղաք Իրանում, Թեհրան օստանում: 140 հզ. բն, (1971): Երկաթուղային և խճուղային հանգույց է, մահմեդական շիաների ուխտագնացության կենտրոն: Զարգացած է ծխախոտի և տեքստիլ արդյունաբերությունը, տնայնագործական արտադրությունը (գորգագործությունը), բրդի և կաշվի առևտուրը: Կան ճարտարապետական հուշարձաններ (XIII– XVI դդ.):
