Jump to content

ՀՍՀ/ԿՈՒՄԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒՄԱ, գետ ՌՍՖՍՀ–ում, Հյուսիսային Կովկասում: Երկարությունը 802 կմ է, ավազանը` 33,5 հզ. կմ²: Սկիզբ է առնում Մեծ Կովկասի ժայռոտ լեռնաշղթայի հս. լանջերից, կորչում Մերձկասպյան դաշտավայրում` չհասնելով Կասպից ծով: Սնումը ձնաանձրևային է: Սառցակալում է նոյեմբերի վերջերից մարտ: Օգտագործվում է ոռոգման համար: Կառուցված են Թերեք–Կումայի և Կումա–Մանիչի ջրանցքները: Կ–ի ափին են Միներալնիե վոդի, Զելենոկումսկ, Պրիկումսկ քաղաքները: