ՀՍՀ/ԿՈՒՄԱՄՈՏՈ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՒՄԱՄՈՏՈ, քաղաք Ճապոնիայում, Կյուսյու կղզում: Կումամոտո պրեֆեկտուրայի վարչական կենտրոնն է: 460 հզ. բն.(1973): Տրանսպորտային հանգույց է, առևտրաբաշխիչ կենտրոն: Ունի տեքստիլ, էլեկտրամեքենաշինական, սննդհամի, գյուղատնտ. գործիքների, ռետինե իրերի, պարարտանյութերի արդյունաբերություն, բարձրագույն բժշկ. դպրոց, արդ. ինստ.: Կ–ում կա բուդդայական տաճար և ֆեոդալական դղյակ (XVI դ.):
