ՀՍՀ/ԿՈՒՄԱ–ՄԱՆԻՉԻ ԻՋՎԱԾՔ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՒՄԱ–ՄԱՆԻՉԻ ԻՋՎԱԾՔ, տեկտոնական իջվածք Արևելա–Եվրոպական հարթավայրի և Նախակովկասի միջև: Լայնությունը 20–30 կմ է (կենտրոնական մասում` 1–2 կմ): Անթրոպոգենում եղել է նեղուց, միացրել Սև և Կասպից ծովերը: Այժմ ծածկված է լճերով ու ջրամբարներով: Կառուցված է Կումա–Մանիչի ջրանցքը: Կ–Մ–ի–ով է անցնում Եվրոպայի և Ասիայի պայմանական սահմանը:
