ՀՍՀ/ԿՈՒՄԻՍԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՒՄԻՍԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, բուժիչ նպատակով կումիսի օգտագործումը` կլիմայաբուժության հետ զուգակցված: Կիրառվում է Մերձվոլգյան, Բաշկիրիայի, Կիրգիզիայի, Ղազախստանի ու Բուրյաթիայի տափաստանային շրջանների բուժավայրերում և կլիմայակումիսաբուժարաններում: Կ. լավացնում է ախորժակը, ուժեղացնում ստամոքսահյութի արտազատումը և սննդանյութերի ներծծման պրոցեսները, բարձրացնում սննդի սպիտակուցների և ճարպերի յուրացումը, ավելացնում մարմնի քաշը: Կ. կիրառվում է թոքերի տուբերկուլոզի որոշ ձևերի և ավշային գեղձերի տուբերկուլոզի դեպքում: Կումիսն օգտագործում են նաև խուղակների լվացման, միզապարկի ներկաթեցման համար և հեշտոցային տամպոնների ձևով:
