Jump to content

ՀՍՀ/ԿՈՒՄՄԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒՄՄԵՐ (Kummer) Էռնստ Էդուարդ (1810, Զորաու –1893, Բեռլին), գերմանացի մաթեմատիկոս: 1856–84–ին` Բեռլինի համալսարանի պրոֆեսոր: Առաջին աշխատանքները վերաբերում են շարքերին («Զուգամիտության Կ–ի հայտանիշը»): Մոտ 1842–ին ստեղծել է հանրահաշվական թվերի տեսությունը, որի մեթոդները մեծ ազդեցություն են ունեցել թվերի տեսության և հանրահաշվի հետագա զարգացման վրա: Հանրահաշվական թվերի բաժանելիության ուսումնասիրությունը նրան հանգեցրեց, այսպես կոչված, իդեալական թվերի մուծմանը: Ունի երկրաչափության, որոշյալ ինտեգրալների, տեսական մեխանիկայի վերաբերյալ աշխատություններ: