Jump to content

ՀՍՀ/ԿՈՒՄՈՒԼԱՑՎԱԾ ԿԱՊԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒՄՈՒԼԱՑՎԱԾ ԿԱՊԵՐ (< լատ. cumulatio - հավաքել, կուտակել), կապերի համակարգ, որում առնվազն ատոմներից մեկը կրկնակի կապերով միացած է հարևան երկու ատոմներին: >C=C=C խմբավորմամբ Կ. կ. կազմված են երկու σ- և երկու π-կապերից: σ-կապերն առաջանում են sp հիբրիդացված վիճակում գտնվող ածխածնի ատոմի երկու ատոմային օրբիտալներով, որի պատճառով C=C=C խմբավորումը գծային է: Իսկ π-կապերն առաջանում են երկու p-օրբիտալներով այնպես, որ π-կապերի հարթությունները փոխադարձ ուղղահայաց են: Կ. կ-ով օրգ. միացությունների դասերն են՝ ալենները (>C= =C=C<), կետենները (>C=C= =O), կետիմինները (>C=C=N-), կումուլենները (>C= (=C=)n=C<), կարբոդիիմիդները (-N=C=N-), իզոցիանատները (-N=C=O) և իզոթիոցիանատները (-N=C=S): Կ. կ-ով միացություններն քիմիապես շատ ակտիվ են: