ՀՍՀ/ԿՈՒՅԲԻՇԵՎ ՎԱԼԵՐԻԱՆ
ԿՈՒՅԲԻՇԵՎ Վալերիան Վլադիմիրովիչ 25.5(6.6).1888, Օմսկ –25.1.1935, Մոսկվա, սովետական պետական և կուսակցական գործիչ: Կոմունիստական կուսակցության անդամ 1904–ից: 1905–07–ի հեղափոխության ակտիվ մասնակից: 1906–ից մինչև 1915–ը հեղափոխական աշխատանք է կատարել Սիբիրում, Պետրոգրադում և այլուր: Ութ անգամ ձերբակալվել է, չորս անգամ աքսորվել Արևելյան Աիբիր: 1917–ի մարտից ղեկավարել է ՌՍԴԲ(բ)Կ Սամարայի կազմակերպությունը, ընտրվել Սամարայի հեղկոմի և կուսակցության նահանգկոմի նախագահ: 1918– 1919–ին եղել է Արևելյան ռազմաճակատի 1–ին բանակի, ապա` 4–րդ բանակի քաղ–կոմիսարը և ՌՀԽ–ի անդամ, միաժամանակ ղեկավարել Սամարայի կուսկազմակերպությունը: 1919–ի օգոստոսից U. Մ. Կիրովի հետ ղեկավարել է Աստրախանի պաշտպանությունը: 1919–ի հոկտեմբերին նշանակվել է Համառուսաստանյան ԿԳԿ–ի, ՌՍՖՍՀ ԺԿԽ–ի և ՌԿ(բ) ԿԿ–ի Թուրքեստանի գործերով հանձնաժողովի նախագահի տեղակալ: 1920–ի դեկտեմբերին ընտրվել է ՀԱՄԿԽ–ի, 1921–ի ապրիլին` Համառուսաստանյան ԺՏԽ–ի նախագահության անդամ: Ղեկավարել է ԳՈԷԼՌՈ–ի պլանի իրականացման աշխատանքները: 1923–26–ին եղել է Բանգյուղտեսչության ժողկոմ, ԺԿԽ–ի և ԱՊԽ–ի նախագահի տեղակալ, 1926–ից` Համառուսաստանյան ԺՏԽ նախագահ, 1930–ի նոյեմբերից` ՍՍՀՄ Պետպլանի նախագահ, միաժամանակ` ԺԿԽ–ի և ԱՊԽ–ի նախագահի տեղակալ, 1934–ի փետրվարից` սովետական վերահսկողության հանձնաժողովի նախագահ, մայիսից` ԺԿԽ–ի և ԱՊԽ–ի նախագահի առաջին տեղակալ: Սովետական մեծ հանրագիտարանի առաջին հրատարակության կազմակերպիչներից է, նրա գլխավոր խմբագրության անդամը: Կուսակցության VII, VIII, XII–XVII համագումարների պատգամավոր, ՌԿ(բ)Կ X համագումարում ընտրվել է կուսակցության ԿԿ–ի անդամության թեկնածու, XI, XV–XVII համագումարներում` անդամ, 1927–ից` Համ Կ(բ)Կ ԿԿ–ի քաղբյուրոյի անդամ: Աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ:
