Jump to content

ՀՍՀ/ԿՈՒՅՈՒԿՈՎԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒՅՈՒԿՈՎԱ Դարկուլ (ծն. 1919), կիրգիզ սովետական դերասանուհի: ՍՍՀՄ ժող. արտիստուհի (1967): ՍՄԿԿ անդամ 1944–ից: 1936–ից աշխատել է Ֆրունզեի պատանի հանդիսատեսի, 1941–ից` Կիրգիզական դրամատիկական թատրոններում: Խաղում է հոգով ուժեղ կիրգիզ կանանց հերոսական դերեր` Ակչաիմ (Էշմամբետովի «Սարինժի»), Ջանիլ (Մելիքովի և Կուտուբաևի «Ջանիլ»):