Jump to content

ՀՍՀ/ԿՈՒՆՄԻՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒՆՄԻՆ, քաղաք Չինաստանի հարավ–արևմուտքում, Յուննան պրովինցիայի վարչական կենտրոնը: 880 հզ. բն. (1957): Գտնվում է Յուննանի սարավանդում, 1892 մ բարձրության վրա: Տրանսպորտային հանգույց է: Զարգացած է գունավոր մետալուրգիան, էլեկտրաէներգիայի արտադրությունը, տեքստիլ, կաշվի, սննդի արդյունաբերությունը, արհեստները: Քաղաքի մոտ արդյունահանվում է քարածուխ, երկաթ, ապատիտ: Ունի համալսարան, պոլիտեխնիկական ինստ., ՉԺՀ ԳԱ հվ–արմ. մասնաճյուղ, բուսաբանական այգի, առողջարաններ, ճարտ. հուշարձաններ: Հիմնադրվել է մ. թ. I դ., Ցզյանլին անվամբ: