Jump to content

ՀՍՀ/ԿՈՒՇՉԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒՇՉԻ (մինչև 1936–ը` խաչակապ), հայաբնակ գյուղ Ադրբեջանական ՍՍՀ Դաշքեսանի շրջանում, Կոշկարչայ գետի հովտում, շրջկենտրոնից 6,5 կմ հյուսիս: Սովետական տնտեսությունն զբաղվում է կարտոֆիլի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, 3 գրադարան, հիվանդանոց, մանկապարտեզ, մանկամսուր: Շրջակայքում պահպանվել են բազմաթիվ խաչքարեր և Թարգմանչաց վանքի կենտրոնական շինությունը (X դ.): Կ–ում է ծնվել գեներալ–մայոր, Սովետական Միության հերոս Գ. Բաղյանը: