Jump to content

ՀՍՀ/ԿՈՒՇՉԻ ԱՐՄԱՎԻՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒՇՉԻ ԱՐՄԱՎԻՐ (մինչև 1936–ը` խաչակապ), հայաբնակ գյուղ Ադրբեջանական ՍՍՀ Խանլարի շրջանում, Քյուրակչայ գետի աջ ափին, շրջկենտրոնից 22 կմ հարավարևելք: Միավորված է Մարտունաշենի սովետական տնտեսությանը: Բնակիչներն զբաղվում են պտղաբուծությամբ, կարտոֆիլի, կաղամբի մշակությամբ, անասնապահությամբ և թռչնաբուծությամբ: Ունի ութամյա դպրոց, գրադարան, ակումբ: Հիմնադրել են Դաշքեսանի շրջանի Կուշչի գյուղից եկած հայերը, 1888–ին: