Jump to content

ՀՍՀ/ԿՈՒՈՒՍԻՆԵՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒՈՒՍԻՆԵՆ Օտտո Վիլհելմովիչ (4.10.1881, գ. Լաուկա, Ֆինլանդիա–17.5.1964, Մոսկվա), կոմունիստական կուսակցության և սովետական պետության, միջազգային կոմունիստական և բանվորական շարժման գործիչ: Սոցիալիստական աշխատանքի հերոս (1961), ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1958): Կոմունիստական կուսակցության անդամ 1904–ից: 1904–ից ղեկավարել է ֆիննական ս–դ. կուսակցության (ՖՍԴԿ) ձախ թևը: 1906–08–ին եղել է ՖՍԴԿ տեսական օրգան «Սոսիալիստինեն այկակաուսլեհտի» («Sosiallstinen aikakauslehti»), 1907–16–ին` կենտրոնական օրգան «Տյույոմիես» («Tyomies» խմբագիր, 1909–10–ին` ՖՍԴԿ ԳԿ անդամ, 1911–17-ին` նախագահ, 1908– 1917–ին` Ֆինլանդիայի սեյմի դեպուտատ: Մասնակցել է II Ինտերնացիոնալի Կոպենհագենի (1910), Բազելի (1912) կոնգրեսներին: Հանդիպել է Վ. Ի. Լենինի հետ: 1918–ի օգոստոսին մասնակցել է Ֆինլանդիայի կոմկուսի ստեղծմանը: Կոմինտերնի I, III–VII կոնգրեսների պատգամավոր, III կոնգրեսում (1921) ընտրվել է ԿԻԳԿ անդամ, 1921–39–ին` քարտուղար: 1940–58–ին` Կարելա–Ֆիննական ՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահ: Եղել է կուսակցության XII–XVII, XIX–XXII համագումարների պատգամավոր, 1941–ից` ՍՄԿԿ ԿԿ անդամ: 1952–53–ին և 1957–ից` ՍՄԿԿ ԿԿ նախագահության անդամ և ՍՄԿԿ ԿԿ քարտուղար: ՍՍՀՄ I–VI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: 1956–1962–ին` ՍՍՀՄ պառլամենտական խմբի, ՍՍՀՄ Գերագույն սովետի Ազգությունների սովետի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ: Միջազգային բանվորական շարժմանը նվիրված աշխատությունների հեղինակ է: Պարգևատրվել է Լենինի 5 շքանշանով: