ՀՍՀ/ԿՈՒՉԵՐՈՎ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՒՉԵՐՈՎ Միխայիլ Գրիգորևիչ (1850– 1911), ռուս քիմիկոս–օրգանիկ: 1871–ին ավարտել է Պետերբուրգի երկրագործության (1877–ից` անտառային) ինստ–ը և աշխատել այդ տեղում մինչև 1910–ը: Հիմնական աշխատանքները նվիրված են չհագեցած ածխաջրածինների ուսումնասիրությանը: 1881–ին հայտնաբերել է հետագայում իր անունը կրող ռեակցիան (տես Կուչերովի ռեակցիա), որի համար արժանացել է (1885) Ռուսաստանի ֆիզիկա–քիմիական ընկերության մրցանակին:
Գրկ. Есафов В. И., М. Г. Кучеров, М., 1972.
