Jump to content

ՀՍՀ/ԿՈՒՉԻՆՍԿԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒՉԻՆՍԿԻ (Kuczynski) Յուրգեն (ծն. 17.9.1904), գերմանացի (ԳԴՀ) տնտեսագետ, պատմաբան և հասարակական գործիչ: Քաղաքատնտեսության պրոֆեսոր Բեռլինի համալսարանում (1946), Գերմանիայի ԳԱ անդամ (1955) Բեռլինում: ԳՍՄԿ անդամ 1946–ից: ԳԴՀ Ազգային մրցանակի դափնեկիր (1949): Հիմնական աշխատությունները վերաբերում են կապիտալիզմի պայմաններում բանվոր դասակարգի կենսամակարդակի բնութագրմանը, կապիտալիստական շահագործման էության ու մեթոդների բացահայտմանը, ինչպես նաև համաշխարհային տնտեսությանը, Գերմանիայի տնտ. պատմությանը: