ՀՍՀ/ԿՈՒՊԵՐ ԳՈՐԴՈՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՒՊԵՐ (Cooper) Գորդոն (ծն. 6.3.1927, ք. Շոնի, Օկլահոմայի նահանգ), ԱՄՆ–ի տիեզերագնաց–օդաչու, ռազմաօդային ուժերի փոխգնդապետ: Ավարտել է ոազմաօդային ուժերի տեխնոլոգիական ինստ–ը (1956), փորձարկող օդաչուների դպրոցը (1957): ԱՄՆ–ի տիեզերագնացների խմբում է 1959–ից: Առաջին թռիչքը կատարել է 1963–ի մայիսի 15– 17–ը, «Մերկուրի» տիեզերանավով, որը Երկրի շուրջը պտտվել է 22 անգամ` անցնելով 879 հզ. կմ: 1965–ի օգոստոսի 21–29–ին Կ. Երկրորդ թռիչքը կատարել է Չ. Կոնրադի հետ, որպես «Ջեմինի–5» տիեզերանավի հրամանատար: Տիեզերանավը Երկրի շուրջը կատարել է 120 պտույտ, անցել 5,3 մլն կմ:
