Jump to content

ՀՍՀ/ԿՈՒՊԵՐ ԼԵՈՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒՊԵՐ (Cooper) Լեոն (ծն. 1930, Նյու Յորք), ամերիկացի ֆիզիկոս–տեսաբան: Ավարտել է Կոլումբիայի համալսարանը(1951): 1954–55–ին աշխատել է Պրինստոնի հեռանկարային հետազոտությունների ինստ–ում, 1955–57–ին` Իլինոյսի, 1958–ից` Պրովիդենսի Բրաունի համալսարաններում: Զարգացրել է գերհաղորդականության միկրոսկոպիկ տեսությունը իր այն վարկածի հիման վրա, ըստ որի` գերհաղորդիչում հնարավոր է, այսպես կոչված, կուպերյան զույգերի առաջացումը: Այդ աշխատանքի համար 1972–ին Ջ. Բարդինի և Ջ. Ռ. Շրիֆերի հետ արժանացել է նոբելյան մրցանակի: