ՀՍՀ/ԿՈՒՊՐԻՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՒՊՐԻՏ (լատ. cuprum – պղինձ), կարմիր պղնձի հանքաքար, միներալ: Քիմ. կազմը` Cu₂Օ(Cu–88,8%, О–11,2%): Բյուրեղագիտական համակարգը խորանարդային է: Բյուրեղներն օքտաէդրի կամ դոդեկաէդրի տեսք ունեն, սակավ ասեղնաձև կամ թելավոր են: Սովորաբար առաջացնում է դրուզներ, հոծ հատիկավոր, երբեմն հողային ագրեգատներ: Գույնը` կարմիր, սև, փայլը` ալմաստի: Կարծրությունը` 3,5–4, խտությունը` 6140 կգ/մ³: Կ. տիպիկ հիպերգեն միներալ է: Առաջանում է պղնձի առաջնային սուլֆիդների և երկրորդային խալկոզինի հաշվին: Հանդիպում է մալաքիտի, բնածին պղնձի և այլ երկրորդային միներալների հետ` պղնձի հանքավայրերի օքսիդացման զոնայում:
