Jump to content

ՀՍՀ/ԿՈՒՌԼԱՆԴԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒՌԼԱՆԴԻԱ, Կուռզեմե, Ռիգայի ծոցից արևմուտք և հարավ–արևմուտք ընկած լատվիական հողերի հին անվանումը: Բնագույն ժամանակներից բնակեցված է եղել կուրղերի և մերձբալթիկական–ֆիննական ցեղերով: XIII դ. Կ. զավթել է Լիվոնյան օրդենը: 1561 –1795-ին Կ–ի մեծ մասը Կուռլանդական դքսության կազմում էր, այնուհետև միացվեց Ռուսաստանին և կազմեց Կուռլանդական նահանգը: