ՀՍՀ/ԿՈՒՌՆԱԿՈՎ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՒՌՆԱԿՈՎ Նիկոլայ Սեմյոնովիչ (1860–1941), սովետական ֆիզքիմիկոս, ֆիզքիմիական վերլուծության հիմնադիր, ակադեմիկոս (1913): Կ–ի աշխատանքները վերաբերում են լուծույթների, համաձուլվածքների, կոմպլեքս միացությունների տեսությանը: Կ. ցույց է տվել, որ քիմ. միացությունների բաղադրությունները կարող են լինել և հաստատուն, և փոփոխական (տես Դալթոնիդներ, Բերթոլիդներ): Լենինյան (1928) և պետ. (1941) մրցանակների դափնեկիր է:
Երկ. Введение в физико–химический анализ, 4 изд., М.–Л., 1940 Избр. труды, т. 1–3, МЧ, 1960–63.
