Jump to content

ՀՍՀ/ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ՍՄԿԿ գաղափարական աշխատանքի կարևորագույն բաղկացուցիչ մասը կազմող մարքս–լենինյան կրթության համակարգ: Կ. լ. կոմունիստներին զինում է մարքս–լենինյան գաղափարներով, ուղղություն տալիս նրանց ճիշտ գնահատելու հասարակական կյանքի երևույթները, հմտորեն լուսաբանելու կուսակցության քաղաքականությունը: Արդի գործող Կ. լ–յան համակարգը կազմված է երեք օղակներից ըստ ուսումնասիրվող նյութի բարդության և դասավանդման մեթոդիկայի: Նախնական օղակը (նախնական քաղ. դպրոց) նախատեսված է նրանց համար, ովքեր չունեն քաղ. գրականությունը ինքնուրույն մշակելու փորձ և քաղ. որոշակի նախնական գիտելիքներ: Միջին օղակը մարքսիգմ–լենինիզմի հիմունքների դպրոցն է, որտեղ ուսումնասիրում են ՍՄԿԿ պատմություն, քաղտնտեսություն, փիլիսոփայություն, գիտական կոմունիզմ, կուսակցական շինարարություն ևն: Ունկնդիրները սովորում նե ինքնուրույն ուսումնասիրել մարքսիզմ–լենինիզմի կլասիկներին, կուսակցական փաստաթղթերը և մասսաների մեջ քաղ. աշխատանք տանել: Կ. լ–յան բարձրագույն օղակը ունկնդիրներին տալիս է խոր, համակարգված գիտելիքներ` մարքս–լենինյան տեսության, ՍՄԿԿ արտաքին ու ներքին քաղաքականության և համաշխարհային հեղափոխական շարժման ընթացքի վերաբերյալ: Կ. լ–յան բարձրագույն օղակում ընդգրկված ղեկավար կադրերի, մտավորականության և ժող. տնտեսության բնագավառի մասնագետների ուսուցումը, ելնելով նրանց աշխատանքային և հասարակական գործունեության բնույթից, տարվում է տարբերակված կարգով` քաղ. և տնտ.: Կ. լ–յան այս օղակը ներառնում է միութենական հանրապետությունների կոմկուսների Կենտկոմներին, երկրկոմներին և մարզկոմներին կից մշտական գործող սեմինարներ, քաղկոմներին ու շրջկոմներին կից մարքսիզմ–լենինիզմի համալսարաններ, կուսակցական ակտիվի համար նախատեսված դպրոցներ ու սեմինարներ: Կ. լ–յան այդ հիմնական ձևերից բացի տարվում է նաև դասախոսական պրոպագանդա: Կ. լ. համակարգի համար հրատարակվում են ուսումնական պլաններ, ծրագրեր և ձեռնարկներ: Միութենական 35 ամսագրերում«Կոմունիստ» («Коммунист»), «Պոլիտիչեսկոյե սամոօբրազովանիե» («Политическое самообразование»), «Պարտիյնայա ժիզն» («Партийная жизнь»), ևն և հանրապետական (Հայկ. ՍՍՀ–ում, «Լենինյան ուղիով») պարբերաբար տպագրվում են նյութեր` պարապմունքների համար: Կ. լ–յանը նպաստում են նաև ռադիոն և հեռուստատեսությունը: Ուսումնական տարին սկսվում է հոկտեմբերի 1–ից և ավարտվում հունիսի սկզբներին: