Jump to content

ՀՍՀ/ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԽՄԲԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԽՄԲԵՐ ՍՄԿԿ, բրիգադային և արտադրական այլ օղակներում կուսակցության անդամներից կազմված կազմակերպություններ: Ստեղծվում են ձեռնարկությունների, կոլտնտեսությունների և հիմնարկների 50–ից ավելի կուսակցության անդամներ և թեկնածուներ ունեցող սկզբնական կուսակցական կազմակերպությունների կազմում գտնվող տեղամասային, արտադրամասային ևն կուսակցական կազմակերպությունների ներսում, ինչպես նաև 50–ից պակաս կուսակցության անդամներ և թեկնածուներ ունեցող սկզբնական կուսակցական կազմակերպությունների ներսում: Կ. խ–ի ստեղծումը թույլ է տալիս բարձրացնել կոմունիստների ավանգարդային դերը, մշտապես ներգործել ատադրության բարելավման, աշխատավորների դաստիարակության վրա: Կ. խ–ի ակտիվ աշխատանքը բարձրացնում է սկզբնական կուսակցական կազմակերպությունների մարտունակությունը, օգնում է նրանց հաջողությամբ կատարել իրենց խնդիրները: