Jump to content

ՀՍՀ/ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ, մարքս–լենինյան կուսակցության մարտունակության և կազմակերպվածության անհրաժեշտ պայման, կոմունիստների և կուսակցական կազմակերպությունների կողմից ՍՄԿԿ ծրագրի և կանոնադրության, կուսակցական մարմինների որոշումների և կուսակցական բարոյականության պահանջների կատարման վճռական պայման: Կ. կ. սերտորեն կապված է կուսակցության ղեկավար կազմակերպական սկզբունքի` դեմոկրատական ցենտրալիզմի հետ: ՍՄԿԿ–ում Կ. կ. կրում է գիտակցական բնույթ: Այն մշակվում է նրա անդամների կողմից կուսակցության քաղաքականության և պրակտիկայի քննարկման, մտքերի ազատ փոխանակման, քննադատության և ինքնաքննադատության պայմաններում: Կ. կ. բացառում է կուսակցության ներսում ֆրակցիաների և խմբավորումների գոյությունը: «Ձեռնհաս օրգանների վճռից հետո,–ընդգծում էր Լենինը,– մենք բոլորս, կուսակցության անդամներս, գործում ենք որպես մի մարդ» (Երկ., հ. II, էջ 398): ՍՄԿԿ կանոնադրությունը նշում է, որ ներկուսակցական դեմոկրատիան ընդունող յուրաքանչյուր կոմունիստ պարտավոր է ընդունել նաև կուսակցական կարգապահությունը: