Jump to content

ՀՍՀ/ԿՈՒՍԱՊԱՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒՍԱՊԱՏ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջանում, շրջկենտրոնից 7 կմ հյուսիս–արևմուտք: Միավորված է Հոռաթաղի սովետական տնտեսության հետ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, Ա. Բեկզադյանի տուն–թանգարան, բուժկայան, մանկապարտեզ, կապի բաժանմունք: Կ–ում կա եկեղեցի (Աստվածածին, 1269, վերակառուցված XIX դ.): Գյուղի շրջակայքում են գտնվում Նահատակ, Կոտրած եղծի, Ինն–մաս կամ Անապատ եկեղեցիները (XIII դ.), Խաչ–Խոռհատ գյուղատեղին` հին գերեզմանատնով, փլված եկեղեցիով, Մելիք–Իսրայելյանների ապարանքը (XVII դ.):