Jump to content

ՀՍՀ/ԿՈՒՍՏԱՆԱՅ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒՍՏԱՆԱՅ (1893–95–ը` Նիկոլաևսկ), քաղաք, Ղազախական ՍՍՀ Կուստանայի մարզի կենտրոնը: Գտնվում է Տոբոլ գետի ձախ ափին: Երկաթուղային հանգույց է: 164 հզ. բն. (1979): Կա սննդի և թեթև արդյունաբերություն, մետաղամշակում, շինանյութերի արտադրություն: Ունի մանկավարժական ինստ., Ցելինոգրադի գյուղատնտ. ինստ–ի մասնաճյուղ, այլ ուս. հաստատություններ, դրամատիկական թատրոն, ֆիլհարմոնիա, հայրենագիտական թանգարան: Հիմնադրվել է 1883–ին, քաղաք է 1893–ից: