ՀՍՀ/ԿՈՒՐԱՆՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՒՐԱՆՏ (Courant) Ռիխարդ (8.1.1888, Լյուբլինեց, Լեհաստան–27.1.1972, Նյու Յորք), գերմանացի մաթեմատիկոս: Սովորել է Բրեսլաուի (Վրոցլավ) և Ցյուրիխի համալսարաններում: 1920–33–ին եղել է Գյոթինգենի, իսկ 1934–ից` Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր: Հիմնական աշխատանքները վերաբերում են կոնֆորմ արտապատկերումների տեսությանը և մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումների եզրային խնդիրներին: Ականավոր մանկավարժ է, ունի բազմաթիվ մենագրություններ: ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ է (1966):
