Jump to content

ՀՍՀ/ԿՈՒՐԲԱՆՈՎԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒՐԲԱՆՈՎԱ Հոքյումա Աբասայի կըզի, ծն. 29.5(11.6). 1913, Բաքու, ադրբեջանցի սովետական դերասանուհի: ՍՍՀՄ ժող. արտիստուհի (1965): 1938–ից աշխատում է Բաքվի Մ. Ազիզբեկովի անվ. ադրբեջանական դրամատիկական թատրոնում: Խաղում է քնարական, հերոսական, ողբերգական, կենցաղային և կատակերգական դերեր` Շիրին (Վուրղունի «Ֆարհադ և Շիրին»), Ռեյհան (Հուսեյնի «Ջավանշիր»), Խումար, Սուդաբա (Ջավիդի «Շեյխ Սանան», «Սիյավուշ»), Սոլմազ (Զաբարլիի «Հրո հարս»), Մևինջ (Կուրբանովի «Առանց քեզ»), Սուսան (Շիրվանզադեի «Նամուս»), Խանումա (Ցագարելիի «Խանումա), Սերեբրյանովա (Չեխովի «Քեռի Վանյա»), Կլեոպատրա (Շեքսպիրի «Անտոնիոս և Կլեոպատրա»), Մարի Թյուդոր (Հյուգոյի «Մարի Թյուդոր»), Ժաննա դ Արկ (Շիլլերի «Օռլեանի կույսը»): Նկարահանվել է «Մի ընտանիք» (1943), «Ես պետք է պարեմ» (1963) և այլ կինոնկարներում: Արժանացել է Ադրբ. ՍՍՀՄ. Ֆ. Ախունդովի անվ. պետ. մրցանակի (1965):

Ա. Իսմաիլովա