Jump to content

ՀՍՀ/ԿՈՒՐԻՆՍԿԱՅԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒՐԻՆՍԿԱՅԱ, ստանիցա ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Ապշերոնսկի շրջանում, Փշիշ գետի ափին, շրջկենտրոնից 40 կմ արևմուտք: Բնակչությունը` հայեր, ռուսներ, հույներ, ադըղեներ: Զբաղվում են անտառատնտեսությամբ: Ունի միջնակարգ և ութամյա դպրոցներ, ակումբ–կինո, փոստի բաժանմունք, բուժմանկաբարձական կայան, երկաթուղային կայարան: Հիմնադրվել է 1912–ին: Հայերը եկել են Սամսունի շրջանից, 1915–ին: