ՀՍՀ/ԿՈՒՐԻՇԿՈ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՒՐԻՇԿՈ Պյոտր Վասիլևիչ (1894 – 1921), քաղաքացիական պատերազմի հերոս, հեծյալ դիվիզիայի հրամանատար: Մասնակցել է Ցարիցինի պաշտպանությանը (հեծյալ բրիգադի հրամանատար), Դենիկինի զորքերի ջախջախմանը, Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում սովետական իշխանության հաստատման պայքարին (11–րդ բանակի կազմում), Զանգեզուրի գավառում` դաշնակների տիրապետության դեմ կռիվներին (հարվածային խմբի հրամանատար): Սպանվել է դավաճանաբար, Սղնախում: Պարգևատրվել է Կարմիր դրոշի երկու շքանշանով (մեկը` հետմահու):
Գրկ. Мнацаканян А.Н., Посланцы Советской России в Армении, Е., 1959.
Գ. Մանուկյան
