Jump to content

ՀՍՀ/ԿՈՒՐՆԱՏՈՎՍԿԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒՐՆԱՏՈՎՍԿԻ Վիկտոր Կոնստանտինովիչ 284(10.7).1868, Ռիգա–19.9(2.10). 1912, Փարիզ, Ռուսաստանի հեղափոխական շարժման գործիչ, բոլշևիկ: 1888–ին հեռանալով նարոդնիկներից` ղեկավարել է մարքսիստական խմբակ: 1892–ին տարագրվել է: Արտասահմանում մասնակցել է «Աշխատանքի ազատագրություն» խմբի աշխատանքներին: 1897–ին, Ռուսաստան վերադառնալիս, ձերբակալվել և աքսորվել է, 1898–ին, Մինուսինսկում հանդիպել է Վ. Ի. Լենինին, ստորագրել նրա գրած. «Ռուսաստանի սոցիալ–դեմոկրատների բողոքը» (1899): 1900–ի աշնանից կուսակցական աշխատանք է կատարել Թբիլիում: 1901–ին կրկին աքսորվել է: 1905–ին փախել է Չիտա, ղեկավարել Չիտայի բանվորների զինված ապստամբությունը, որի պարտությունից հետո դատապարտվել է ցմահ տաժանակրության: 1906–ին փախել է Ճապոնիա, ապա անցել Ավստրալիա: 1910–ին ծանր հիվանդ Կ. տեղափոխվել է Փարիզ, ուր և մահացել է: