ՀՍՀ/ԿՈՒՐՊԻՆՍԿԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՒՐՊԻՆՍԿԻ (Kurpinski), Կարոլ, Կազիմեժ (1785–1857), լեհ կոմպոզիտոր և դիրիժոր: 1810–ից Վարշավայի «Նարոդովի թատրոն»–ի կոմպոզիտորը և դիրիժորն էր, 1824–40–ին` Վարշավայի օպերայի երգչախմբի դիրեկտորը և ղեկավարը: 1835–40–ին ղեկավարել է լեհական առաջին` երաժշտության և դրամատիկական արվեստի դպրոցը: Լեհական «Tygodnik muzyczny» առաջին երաժշտական ամսագրի հիմնադիրը և խմբագիրն էր (1820–1821): Ազգային օպերայի հիմնադիրներից է: Գրել է նաև օպերետներ, բալետներ, նվագախմբային ու դաշնամուրային երկեր (պոլոնեզներով համարվում է Ֆ. Շոպենի նախորդը), պատմական և հայրենասիրական երգեր, դրանց թվում` «1831 թվականի վարշավյանկա»–ն` լեհական ապստամբության նշանավոր հիմնի երաժշտությունը:
