Jump to content

ՀՍՀ/ԿՈՒՐՍԿԻ ՄԱՐԶ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒՐՍԿԻ ՄԱՐԶ, ՌՍՖՍՀ կազմում: Կազմվել է 1934–ի հունվ. 13–ին: Գտնվում է Կենտրոնական սևահողային տնտ. շրջանի արմ–ում: Տարածությունը 29,8 հգ. կմ² է, բն.` 1399 հզ. (1979): Կ. մ. ունի 25 գյուղական և 3 քաղաքային վարչական շրջան, 9 քաղաք, 21 քտա: Կենտրոնը` Կուրսկ: Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով: Գտնվում է Արևելա–Եվրոպական հարթավայրի կենտրոնական մասում, Միջին–Ռուսական բարձրության հվ–արմ. լանջին: Կենտրոնական առավել բարձր (մինչև 275 մ) մասում են գտնվում Ֆատեժ – Լգովսկի և Տիմսկ–Շչեգրովսկի թմբաշարերը: Բնորոշ է հովտա–ձորակային ռելիեֆը, ձորակների առավել խիտ ցանցը տարածված է հս–ում, ինչպես նաև Սեյմ, Սվապա և Պսյոլ գետերի աջ ափերրն: Կլիման չափավոր ցամաքային է: Հունվարի միջին ջերմաստիճանը արմ–ում –7,7 С է, հս–ում` մինչև –9,4°C, հուլիսինը հս–ում 18,8 С է, արմ–ում` մինչև 19,4°C: Տարեկան տեղումները հվ–արմ–ում 550 – 600 մմ են, արլ–ում և հվ–արլ–ում` 480– 500 մմ: Կ. մ. գտնվում է անտառատափաստանային զոնայում: Տարածված են սևահողերը, հս–արմ–ում` անտառային մոխրահողերը: Գետահովիտներում աճում են լայնատերև անտառներ: Կենդանիներից հանդիպում են որմզդեղն, այծյամ, աղվես, ջրարջանման շուն, կզաքիս, սկյուռ ևն: Բնակչության 98 –ը ռուսներ են: Միջին խտությունը 1 կմ² վրա 46,9 մարդ է (1977): Քաղաքային բնակչությունը 667 հզ. է, գյուղականը` 732 հզ.: Քաղաքներն են` Կուրսկը, Լգովը, Շիգրին, Ռիլսկը, Օբոյանը, ժելեզնոգորսկը: Ինդուստրիալ–ագրարային մարզ է: Զարգացած է մեքենաշինությունը, մետաղամշակումը, քիմ. և սննդի արդյունաբերությունը: Էներգետիկան խարսխված է բերովի վառելանյութի` Դոնեցկի ածխի և Շեբելինկայի բնական գազի վրա: Կ. մ–ում են գտնվում Կուրսկի մագնիսական, անոմալիայի երկաթահանքերը: Մշակող արդյունաբերությունը ներկայացված է էլեկտրատեխնիկական արդյունաբերությամբ, սարքաշինությամբ, գյուղատնտ. մեքենաշինությամբ, առանցքակալների արտադրությամբ, տրիկոտաժի, կաշվի–կոշիկի արդյունաբերությամբ: Մշակում են հացահատիկ, տեխ. կուլտուրաներ, կարտոֆիլ: Շաքարի ճակնդեղի ցանքատարածություններով Կ. մ. ՌՍՖՍՀ–ում գրավում է 3–րդ տեղը: Երկաթուղիների երկարությունը 1088 կմ է (1971), ավտոմոբիլային ճանապարհներինը` 11 h զ. կմ, ավիագծերով Կուրսկը կապված է Մոսկվայի, Լենինգրադի, Կիևի, Օդեսայի, Մինսկի և այլ քաղաքների ու բնակավայրերի հետ: Կ. մ–ում գործում են համամիութենական ֆինանսա–տնտեսագիտական հեռակա ինստ–ի մասնաճյուղ, 5 թանգարան, 2 թատրոն: Լույս է տեսնում մարզային 2 թերթ: Կա ռադիո– և հեռուստակենտրոն: