ՀՍՀ/ԿՈՒՐՏԻՈՍ ՌՈՒՓՈՍ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՒՐՏԻՈՍ ՌՈՒՓՈՍ Քվինտոս (Quintus Curtius Rufus) (ծն. և մահ. թթ. անհտ.), 1 դ. հռոմեացի պատմիչ: Նրա «Մեծն Ալեքսանդր Մակեդոնացու Պատմությունը» բաղկացած է 10 գրքից: Առաջին երկու գրքերը կորել են, իսկ մեզ հասած 8 գրքերում կան պակասող հատվածներ: Կ–ի շարադրանքը խճողված է հռետորական բնույթի հատվածներով և գլխավորապես նկարագրում է ռազմ. դեպքերի ընթացքը: Նկատելի է միտումնավոր վերաբերմունքը Ալեքսանդր Մակեդոնացու նկատմամբ, որի հաջողությունները վերագրում է ոչ այնքան նրա ձիրքին, որքան բախտին: Կ–ի երկում արժեքավոր տեղեկություններ կան մ. թ. ա. IV դ. Հայաստանի մասին:
