Jump to content

ՀՍՀ/ԿՈՒՐՑԻՈՒՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒՐՑԻՈՒՍ (Curtius) Թեոդոր (1857– 1928), գերմանացի քիմիկոս: Քիլի (1889–ից), Բոննի և Հայդելբերգի համալսարանների պրոֆեսոր: 1882–ին Կ. ստացել է բենզոիլգլիցիլգլիցին` սինթետիկ առաջին պեպտիդը: Առաջարկել է էսթերներից պեպտիդների (1883), ազիդներից ամինաթթուների (1902) սինթեզի եղանակներ: 1894–ին հայտնագործել է կարբոնաթթուների ազիդների փոխարկումն առաջնային ամինների (տես Կուրցիուսի ռեակցիա): Ուսումնասիրելով դիագոէսթերները` առաջինն է ստացել (1897–90) հիդրազին, հիորազիդներ, ազիդներ, ագոտաջրածնական թթու:

Գրկ.Смит П. А. С, Реакция Курциуса, в кн: Органические реакции, пер. с англ., сб. 3, М., 1951.