ՀՍՀ/ԿՈՒՔՍՀԱՖԵՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՒՔՍՀԱՖԵՆ (Cuxhafen), քաղաք և նավահանգիստ Ստորին Սաքսոնիա երկրում (ԳՖՀ), Էլբայի գետաբերանի մոտ: 44,6 հզ. բն. (1971): Կա նավաշինություն, մեքենաշինություն, ձկան պահածոների արդյունաբերություն: Երկրի ձկնորսական երկրորդ նավահանգիստն է: Ունի ծովագնացության դպրոց:
