Jump to content

ՀՍՀ/ԿՈՒՖՏԻՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒՖՏԻՆ Բորիս Ալեքսեևիչ (1892–1953), սովետական հնագետ և ազգագրագետ, Վրացական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1946): 1919–ից` Մոսկվայի համալսարանի դասախոս, 1938–53–ին` Վրաստանի Պետական թանգարանի աշխատակից: Ուսումնասիրել է ՌՍՖՍՀ և ՈՒՍՍՀ ժողովուրդները, հնագիտությունն ու ազգագրությունը, իսկ 1933–ից` գլխավորապես Վրաստանի հնագիտական հուշարձանները: Պեղումներ է կատարել հիմնականում Թրիալեթում և արդյունքներն ամփոփել «Հնագիտական պեղումները Թրիալեթում (1936–40)» (հ. 1, 1941, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1942) աշխատության մեջ: Կ. Հայկական լեռնաշխարհի և հարևան երկրների մ. թ. ա. III հազարամյակի մշակույթը պայմանականորեն անվանել է «Կուր–Արաքսյան Էնեոլիթ» (տես Կուր–Արաքսյան մշակույթ):

Գրկ. Памяти Б.А. Куфтина, «Вестник древней истории», 1954, No 2 (ունի աշխատությունների ցանկ):