Jump to content

ՀՍՀ/ԿՈՔՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՔՍ (անգլ. coke), բարձր ամրությամբ արհեստական պինդ վառելանյութ, ստանում են իներտ միջավայրում (առանց օդի մուտքի) բնական վառելանյութերը կամ դրանց մշակման արգասիքները բարձր ջերմաստիճաններում (950—1050°C) տաքացնելիս (տես Կոքսացում): Ըստ հումքի տեսակի, տարբերում են՝ քարածխակոքս, էլեկտրոդային կարակոքս և նավթակոքս: Քարածխա-կոքսի իրական հարաբերական խտությունը 1800—1950 կգ/մ³ է, միջին ծակոտկենությունը՝ 49—53, այրման ջերմությունը՝ մոտ 7000 կկալ կգ, վառվող զանգվածինը՝ 8000 կկալ կգ: Վառվող զանգվածում ածխածնի պարունակությունը 96-ից բարձր է, ցնդող նյութերի ելքը՝ 0,8—1,0: Քարածխակոքսը հիմնականում կիրառում են դոմնային պրոցեսում (դոմնային Կ.)՝ թուջ ձուլելու համար, որտեղ այն միաժամանակ վառելանյութ է և երկաթահանքի վերականգնիչ: Քիչ քանակությամբ քարածխակոքս օգտագործում են ձուլարաններում, քիմ. արդյունաբերության մեջ, գունավոր մետալուրգիայում և այլուր: Էլեկտրոդային կպրակոք-սը ևնավթակոքսը, ի տարբերություն քարածխակոքսի, ունեն ածխածնի մեծ պարունակություն և հետևաբար ավելի փոքր մոխրայնություն (մինչև 0,3, նավթակոքսում՝ 0,8): Էլեկտրոդային կպրակոքսն ստանում են քարածխի բարձրահալ կուպրը կոքսացնելով, նավթակոքսը՝ հեղուկ նավթամնացորդները և կուպրը կոքսացնելով: Նավթակոքսն ստացվում է նաև նավթի թորման նյութերի կրեկինգից կամ ջերմային մշակմամբ: Կիրառվում են էլեկտրոդների արտադրության մեջ:

Գրկ. Гофтман М.В., Прикладная химия твердого топлива, М., 1963.