ՀՍՀ/ԿՈՔՍԱՅԻՆ ՎԱՌԱՐԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՔՍԱՅԻՆ ՎԱՌԱՐԱՆ, քարածխի կոքսացման տեխնոլոգիական ագրեգատ: Բաղկացած է հրակայուն աղյուսով շարված կոքսացման խցից (1) և ջեռուցման միջապատերից (2), որոնցում այրվում է գազը: Կոքսացման խուցը (երկարությունը՝ 13—15 մ, լայնությունը՝ 0,4—0,5 մ, բարձրությունը՝ 4,5—6,0 մ) հորիզոնական դիրք ունի: Ածուխը լցնում են վերևում գտնվողևկափարիչներով փակվող անցքերից: Կոքսի բեռնաթալիման համար խցի ճակատամասերը փակվում են հանովի դոներով: Գործնականում մի քանի տասնյակ (40—75) Կ. վ-ներ միացվում են և կազմում մարտկոց: Կ. վ-ում որպես վառելանյութ օգտագործում են դոմնային, գեներատորային և կոքսագազերը կամ դրանց խառնուրդները: Մատուցվող օդի և գազի տաքացման համար կիրառվում են ռեգեներատորներ:
