Jump to content

ՀՍՀ/ԿՈՔՍԱՑՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՔՍԱՑՈՒՄ, բնական վառելանյութերի (գլխավորապես քարածխի) արդյունաբերական մշակման մեթոդ: Իրականացնում են կոքսավառարաններում՝ վառելանյութերն առանց օդի մուտքի, 950—1050°C տաքացնելով: Կ-ման հիմնական նյութը կոքսն է: Ածուխների Կ. ընթանում է մի քանի փուլով: Մինչև 250°C տաքացնելիս ածխից գոլորշիանում է խոնավությունը, և անջատվում են քայքայման նյութերը՝ CO-ն և CO₂-ը: 300°C-ում անջատվում են ոչ մեծ քանակով թեթև խհժեր և ածխի բաղադրության մեջ մտնող թթվածնավոր միացությունների քայքայումից առաջացած պիրոգենետիկ խոնավությունը: Մոտավորապես 350°C-ում ածուխը փափկում է՝ անցնելով խմորանման, պլաստիկ վիճակի: հալույթում ածուխը բուռն քայքայվում է՝ անջատելով առաջնային նյութեր՝ գազ և կուպր: Ածխածնային ծանր մնացորդներն ածխի քայքայումից պնդանում են մոտ 500°C-ում, առաջանում է պինդ ծակոտկեն նյութ՝ կիսակոքս: Հետագա տաքացման դեպքում կիսակոքսը կորցնում է մնացորդային ցնդող նյութերը, գլխավորապես ջրածին, և ենթարկվում կծկման: 700°C-ից բարձր կիսակոքսը ամբողջովին փոխարկվում է կոքսի: Քայքայման առաջնային նյութերը, շփվելով վառարանի շիկացած պատերին ու վեր՝ նամասին, ինչպես նաև կոքսին, ենթարկվում են ջերմային քայքայման և փոխարկվում երկրորդային նյութերի: Գազի բաղադրության մեջ գերակշռողը դառնում են H₂-ը (50 ըստ ծավալի) և CH₄-ը (25), իսկ գոլորշիների բաղադրության մեջ՝ արոմատիկ շարքի ածխաջրածինները: Երկրորդային նյութերը հավաքում են և կիրառում քիմ. արդյունաբերության մեջ: Պատրաստի կոքսն անցնում է ածխամարիչ խցիկ, որտեղ սառեցվում է ջրով կամ իներտ գազերով: Կ. տևում է 13—18 ժ: