Jump to content

ՀՍՀ/ԿՈՔՍԱՔԻՄԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՔՍԱՔԻՄԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ծանր արդյունաբերության ճյուղ, կոքսացման մեթոդով քարածուխ է մշակում: Արտադրում է կոքս, կոքսագազ և քիմ. նյութեր: Կոքսի օգտագործմամբ թուջի առաջին հալվածքը (առանց փայտածխի ավելացման) ստացվել է 1735-ին, Մեծ Բրիտանիայում: Կ. ա., որպես ինքնուրույն ճյուղ, ձևավորվել է XIX դ. վերջին: Ռուսաստանում կոքսի արդյունաբերական թողարկումը սկսվել է XIX դ. 80-ական թթ., Դոնբասում: Կ. ա. թույլ էր զարգացած, կոքսի պահանջարկի 20-ը ներմուծվում էր: ՍՍՀՄ-ում գործում են կոքսաքիմիական խոշոր ձեռնարկություններ (Մագնի-տագորսկի, Կուզնեցկի, Նիժնի Տագիլի, Չելյաբինսկի, Կարագանդայի ևն), ընդլայնվել է հումքի բազան: Յուրացվել են կոքսացման համար ածուխ արդյունահանող նոր հանքավայրեր. Կուգնեցկի, Կարագանդայի, Պեչորայի ածխավազանները, Տղվարչելի և Տղիբուլի ածխահանքրը: Կոքսի արտադրությամբ և զարգացման մակարդակով և ՍՀՄ Կ. ա. առաջինն է աշխարհում (1974-ին՝ 82,6 մլն ա): Կոքսը ստացվում է հորիզոնական և ուղղահայաց վառարաններում, հիմնական արտադրական պրոցեսները լրիվ մեքենայացված են: Մետալուրգիական և քիմ. ձեռնարկությունների հետ կոքսաքիմիական գործարանների զուգակցումն ապահովում է կոքսացման բոլոր նյութերի համալիր օգտագործումը: Կ. ա. զարգացած է նաև Լեհաստանում, Չեխոսլովակիայում, կապիտալիստական երկրներից՝ ԱՄՆ-ում, ԳՖՏ-ում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում: