ՀՍՀ/ԿՌԱՁԳՈՒՄ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՌԱՁԳՈՒՄ, 1. սառը դրոշմման գործողություն, երբ հարթ նախապատրաստուկից ստանում են սնամեջ դետալ: Կատարվում է Կ-ման դրոշմոցներում: Այս եղանակով պատրաստում են վառարաններ, սարքերի ու ապարատների իրաններ, բիդոններ ևն: 2. Դարբնոցային գործողություն, երբ լայնական հատվածքի փոքրացման հաշվին նախապատրաստուկը երկարում է: 3. Գլոցումից առաջացող դեֆորմացիայի տեսակ (Կ-ման գործակիցը հավասար է շերտի՝ գլոցումից հետո և մինչև գլոցումն ունեցած երկարությունների հարաբերությանը):
