ՀՍՀ/ԿՌԱՏՈՒԿ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՌԱՏՈՒԿ (Arctium), կոծոծ, բարդածաղկավորների ընտանիքի բույսերի ցեղ: Խոշոր տերևներով երկամյա բույսեր են: Ծաղիկները երկսեռ են, խողովակավոր, հաճախ վառ գույնի, գնդաձև զամբյուղներով հավաքված ընդհանուր ծաղկաբույլում: Պտուղների հասունացման շրջանում զամբյուղները հեշտությամբ պոկվում են, կպչում կենդանիների բրդին, մարդկանց հագուստներին: Հայտնի է մոտ 10 տեսակ, որից 6—8-ը աճում են նաև ՍՍՀՄ-ում, մեծ մասամբ՝ բնակավայրերին մոտ, աղբոտ վայրերում, ճամփեզրերին, երբեմն դաշտերում: ՀՍՍՀ-ում տարածված է երկու տեսակ: Կ-ի արմատների եփուկը պարունակում է ինուլին, օրգ. թթուներ, եթերայուղեր ու այլ նյութեր և օգտագործվում է որպես միզամուղ, քրտնաբեր միջոց, ինչպես նաև ռևմատիզմի, պոդագրայի, մաշկային այլ հիվանդությունների դեպքում:
