ՀՍՀ/ԿՌԶԵՆԻ ԲԱՐԲԱՌ
ԿՌԶԵՆԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ: Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է դերբայավոր խմբի «ս» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ արլ. խմբակցությանը: Խոսվում է Ադրբ. ՍՍՀ Թովոլզի շրջանում: Բաղաձայնական համակարգը գրաբարյան է: Ա, օ, ու. ձայնավորները ձայնեղներից հետո քմայնանում են՝ ա, օ, ու (դաղձ, բուրդ, ձօր): Էր, նէո-ից բացի ունի անի (քուռականի), նինք (մարդնինք), տինք (ախպերտինք) հոգնակիակերտները: Հոլովական համակարգում առկա է 4 հոլովում՝ ի, ա, օ, ց: Բացառականը կազմվում է էն, ներգոյականը՝ ըմ վերջավորությամբ: Խոնարհման համակարգում սահմանականի անցյալն ու ըղձական ապառնին (ապրէյի՝ ապրում էի, ապրեի) և սահմանականի հսփակատարն ու վաղակատարը (ապրած ըմ՝ ապրած եմ, ապրել եմ) նույն ձևն ունեն, կատարելին կազմվում է ժխտական դերբայով և օժանդակ բայով՝ նախամասնիկի հավելմամբ (գըձէդըմ՝ գցելու եմ, յէս դըմ բերի՝ ես եմ բերելու), պայմանական ասլառնիի իմաստը արտահայտվում է վաղակատարի ձևերով (ասէլ ըս՝ կասես): Բացակայում են ապառնի դերբայը և պայմանականի ու հարկադրականի ձևերը:
Գրկ. Բաղրամյան Ռ., Կռզենի բարբառը, Ե., 1961: Ռ. Բաղրամյան
